Ֆրանսիայի Վենզել կոմունայում գտնվող բարերից մեկի դիմաց ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ամբոխին, ինչի հետևանքով 13 մարդ է տուժել, հաղորդում է տեղական Le Journal de Saône et Loire թերթը։
«Բժիշկները ստուգել են 16 անձանց, որոնցից 12-ի մոտ թեթև վնասվածքներ են հայտնաբերվել։ Եվս մի երիտասարդ աղջիկ ոտքերի լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին։ Մի քանի այցելուների միջև վիճաբանությունից հետո «մեքենան վրաերթի է ենթարկել հաստատության առջև գտնվող մարդկանց»։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարբած վարորդին։











