Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին


Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին
Հուլիս 31 20:32 2020

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավել։ Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում, օրերի գերակշռող մասը լինելու է ոչ շատ շոգ եղանակակլիմայական պայմաններ»: