Պահանջած փողը ստանալուց հետո Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել (տեսանյութ)


Պահանջած փողը ստանալուց հետո Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել (տեսանյութ)
Հուլիս 31 20:14 2020

առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից պահանջել են 50 հազար դրամ։

Հուլիսի 31-ին ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները գումարը ստանալուց հետո բռնվել ու բերման են ենթարկվել։

Փողը հայտնաբերվել է մեքենայի սրահում։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։