Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան


Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան
Հուլիս 29 23:18 2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Հանրապետության ամենատաք գոտիներում այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն»: