Արարատի կազմը համալրել են Իգոր Ստանոևիչն ու Ժիրայր Մարգարյանը


Արարատի կազմը համալրել են Իգոր Ստանոևիչն ու Ժիրայր Մարգարյանը
Հուլիս 29 21:30 2020

«Արարատի» Facebook-յան էջը տեղեկացնում է, որ թիմի կազմն են համալրել կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը։

22-ամյա հայ ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»: Հայաստանի Մ21 հավաքականում անցկացրել է 7 հանդիպում:

Ստանոևիչն «Արարատի» կազմը համալրել է սերբական «Մաչվայից»: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Հայաստանի Բարձրագույն խմբում՝ պաշտպանելով «Շիրակի» և «Բանանցի» (այժմ «Ուրարտու») գույները: