Ինքնասպանության փորձը կանխվել է


Ինքնասպանության փորձը կանխվել է
Հուլիս 29 20:48 2020

Երևանի Հաղթանակի կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 29-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Քաղաքացի Վաղարշակ Ա․-ի ինքնասպանության փորձը կանխվել է ՀՀ վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ վարած զրույցի արդյունքում։