Գառնու տաճարում ֆիլմի նկարահանումներ են. պարզաբանում


Գառնու տաճարում ֆիլմի նկարահանումներ են. պարզաբանում
Հուլիս 27 20:53 2020

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրեւ թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։

Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։

Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ»։

Այնուամենայնիվ, ինչպես երևում են կադրերում, պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները փաստացի չեն պահպանվել: