«Նեյտրոն» ԳԱՄ-ը 250.000 դոլարի նվիրատվություն է կատարել ՀՀ ԶՈՒ-երին


«Նեյտրոն» ԳԱՄ-ը 250.000 դոլարի նվիրատվություն է կատարել ՀՀ ԶՈՒ-երին
Հուլիս 27 23:16 2020

«Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր հերթական նվիրատվությունն է կատարել ՀՀ զինված ուժերին: 

Այս մասին հայտնում է Բանակ.ինֆոն եւ նշում, որ զինված ուժերը համալրվել է՝

  • T-170 տեսակի կապիտալ վերանորոգում անցած բուլդոզերներով – 4 միավոր,
  • կապիտալ վերանորոգում անցած մինի-էքսկավատորով – 2 միավոր,
  • կապիտալ վերանորոգում անցած ամբարձիչով – 2 միավոր

Այս անգամ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է  շուրջ 250.000 ԱՄՆ դոլար: 

ՀՀ-ի համար այս կարևորագույն պահին, «Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում հայկական բանակին:  

«Մեր նվիրատվությունները շարունակական բնույթ են կրելու՝ հզորացնելու մեր բանակը և նպաստելու հայկական սահմանների անխախտելիությանը»,- նշել է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը։