Մխիթարյանի խաղընկերը կարող է կարիերան շարունակել ԱՄԷ-ում


Մխիթարյանի խաղընկերը կարող է կարիերան շարունակել ԱՄԷ-ում
Հուլիս 26 19:21 2020

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դիեգո Պերոտին կարիերան կարող է շարունակել ԱՄԷ-ում:

32-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Շաբաբը», որտեղ ժամանակին հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի բրազիլացի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:

Պերոտիի պայմանագիրը «Ռոմայի» հետ լրանում է  մինչև 2021թ․-ը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում Պերոտին դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: