Հայ-ադրբեջանական բախումների մասնակիցներին սպառնում է ՌԴ մուտքի արգելք


Հայ-ադրբեջանական բախումների մասնակիցներին սպառնում է ՌԴ մուտքի արգելք
Հուլիս 26 12:05 2020

Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքի 30-ից ավելի մասնակից։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

 

Հարուցվել են քրեական գործեր՝ խուլիգանության (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված) և կողոպուտի (Քրեական օրենսգրքի 162-րդ հոդված) հոդվածներով:

«Բոլոր օրինախախտները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Բացի դա, ըստ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության՝ 5 տարով կարգելվի նրանց մուտքը ՌԴ», - ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում: