Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6422 նոր դեպք


Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6422 նոր դեպք
Հուլիս 15 13:14 2020

Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6422 դեպք (+0.98%) է հաստատվել, մահացել է 156 (նախօրեին՝ 175 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 746 369 մարդ, ապաքինվել է 523 249 բուժառու (նախօրեին՝ 10 424)։ Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 11 770 հիվանդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 628 դեպք, մահացել է 29 մարդ, ապաքինվել ևս 1 844 հիվանդ:
     Նոր դեպքեր են արձանագրվել նաև Սանկտ Պետերբուրգում՝ 264, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 251, Ալթայի երկրամասում՝ 246, Իրկուտսկի շրջանում՝ 190, Մերձմոսկվայում՝ 173, Օրենբուրգի շրջանում՝ 108, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 229։