«Ապրե՛ք, տղերք». Լապշինը՝ «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն խոցելու մասին


«Ապրե՛ք, տղերք». Լապշինը՝ «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն խոցելու մասին
Հուլիս 15 12:35 2020

Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է հայկական ԶՈւ-ի կողմից հակառակորդի՝ իսրայելական արտադրության Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը խոցելու դեպքին:

«Լրատվամիջոցները գրում են, որ հայկական ԶՈւ-ն խոցել է իսրայելական արտադրության գերժամանակակից և շատ թանկարժեք (մինչև 30 միլիոն դոլար արժեքով) Elbit Hermes 900 անօդաչուն: Սա լուրջ տեխնիկա է, որն ի զորու է ավելի քան 30 ժամ թռչել օդում: Այն զբաղվում է հետախուզմամբ, ռադիոկապի ընդհատմամբ, խափանումներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի և ցամաքային ուժերի համար: Նման անօդաչուներն արտադրվում են 2009 թվականից և ընդգրկված են տասնյակ երկրների սպառազինությունում և ապահովել են լավագույն արդյունքը: Ադրբեջանը մոտ 10-ից 15 այսպիսի ԱԹՍ ունի: Հիմա մեկով քչացավ: Նման սարքեր մշտապես օգտագործվում են Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Սուդանի, Աֆղանստանի ռազմական գործողություններում: Այս անօդաչուները վերահսկում են նաև ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը՝ հետևելով թմրակարտելների գործողություններին, իսկ Կոլումբիայում և Բրազիլիայում դրանք վաղուց են օգտագործվում գրոհայինների և թմրավաճառների դեմ պայքարում: Բայց սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի սարքը ոչնչացվում է: Այսպիսով, կեցցեն հայ զինվորականները... Ապրե՛ք, տղեք»,- գրել է Լապշինը:



loading...