Գիշերը լիարժեք դադար է տեղի ունեցել. մինչ այդ հայկական կողմը 2 ԱԹՍ է խոցել. Արծրուն Հովհաննիսյան


Գիշերը լիարժեք դադար է տեղի ունեցել. մինչ այդ հայկական կողմը 2 ԱԹՍ է խոցել. Արծրուն Հովհաննիսյան
Հուլիս 15 11:28 2020



Առաջնագծում երեկ գնալով կրակոթցները քչացել են, իսկ գիշերը ժամը 00.15-ից սկսած լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային զենքեր եւ այլն: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Մինչեւ այդ ժամը որոշակի ակտիվություն է եղել, որոշակի կրակոցներ: Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում: