Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 515-ով, բուժվածներինը՝ 619-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 515-ով, բուժվածներինը՝ 619-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք
Հուլիս 15 11:10 2020

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 515-ով՝ հասնելով 33005-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 619-ով և հասել 21 հազար 348-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 418 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 139 հազար 220-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 592-ի, ևս 189 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 876 մարդ:



loading...