«Սա «հումանիստական» ապուշություն է կամ միտումնավոր դավաճանություն». Արման Աբովյան


«Սա «հումանիստական» ապուշություն է կամ միտումնավոր դավաճանություն». Արման Աբովյան
Հուլիս 15 10:07 2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ունենք զոհեր, չորս հայորդի նահատակվեցին, իրենց կյանքի գնով մեզ և մեր երեխաներին պարգևվեցին ապրելու իրավունք... Բայց ամենաահավորը նա է, որ այսօրվա Հայաստանում, մեր կողքին ապրում են նաև ազգադավ տականքներ, որոնք դուրս գալով սուտ և կեղծ իբր «մարդասիրական սկզբունքներից» գերադասում են նաև սգալ «զոհված ադրբեջանցի երիտասարդ զինվորների (համացանցում պտտվում են բազմաթիվ սքրիններ)» համար, քանզի «պատերազմն ահավոր բան է և տուժում են բոլորը»։

Կներեք, բայց առանց պաթոսախառը ճառերի կարող եմ ասել, որ սա առնվազն «հումանիստական» ապուշությունն է կամ միտումնավոր դավաճանություն... Այո՛, հենց ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ:

Այն մարդը, որը դնում է հավասարության նշան մեր Սուրբ նահատակների և ոչնչացված վայրենի բարբարոսների միջև՝ դավաճան է։ Վերջ»: