Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի մամլո ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը։
NEWS.am-ին ԱԱԾ լրատվության ծառայությունից նույնպես հաստատեցին տեղեկությունը, իսկ թե ի՞նչ գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում՝ խնդրեցին սպասել պաշտոնական հաղորդագրության։
Նշենք, որ ըստ Armlur.am կայքի՝ ԱԱԾ-ի գործողությունները կապ ունեն դատարանի դատավորներից մեկի գործունեության հետ, որի անունը չէին հրապարակել: