Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում Բերդ համայնքի ուղղությամբ


Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում Բերդ համայնքի ուղղությամբ
Հուլիս 14 11:24 2020

Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում։ Այս մասին ասել է համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Համայնքի ղեկավարն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ այս պահին չի կարող խոսել։

Ավելի վաղ, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։