Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք


Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք
Հուլիս 14 11:20 2020

Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել, 13 վարակակիր ապաքինվել է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 999 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 870:

Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219-ը:

Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին։