Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում մնում է անփոփոխ. Իրանի ԱԳՆ


Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում մնում է անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Հուլիս 14 10:38 2020

Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ վեճի կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտնել է հարևան երկրի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մոսավին, փոխանցում է IRNA գործակալությունը։

Շեշտելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու և վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ Մոսավին հավելել է․

«Հավատում ենք, որ հարևան երկու երկրներն իրենց վեճերը պետք է կարգավորեն խաղաղ ճանապարհով: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է խնդրի լուծմանն աջակցելու պատրաստակամության մասին»։