«Նիգմա գրուպ» ՍՊԸ-ի հինգհարկանի շենքի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել


«Նիգմա գրուպ» ՍՊԸ-ի հինգհարկանի շենքի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Հուլիս 14 09:58 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների եւ ոստիկանների համատեղ ուժերով հետախուզվել է նշված հասցեում գտնվող «Նիգմա գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հինգհարկանի շենքի տարածքը․ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։



loading...