«Մարսելի» հավանական սեփականատերը ցանկանում է ակումբ հրավիրել Ռոնալդուին և Զիդանին


«Մարսելի» հավանական սեփականատերը ցանկանում է ակումբ հրավիրել Ռոնալդուին և Զիդանին
Հուլիս 12 23:07 2020

Ֆրանս-թունիսցի գործարար Մոհամեդ Այաչի Այրուդին, որը ցանկանում է դառնալ «Մարսելի» նոր սեփականատերը, հայտնել է, որ մտադիր է թոփ-ակումբ կառուցել՝ հրավիրելով աստղերի:

«Կլինի՞ նոր մարզիչ: Ներկայիս մարզիչը (Անդրե Վիլաշ-Բոաշը) շատ լավն է: Կհրավիրե՞մ Զիդանին: Ժամանակը ցույց կտա:

Ես սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ սպորտի ազնիվ կողմը։ Ինձ դուր է գալիս գերմանական կարգապահությունը, հատկապես՝ «Բավարիան», ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» կրակը: Եվ կա մի խաղացող, որին ես երբեք չեմ մոռանա՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Ես գնահատում եմ հարգանքն ու կարգապահությունը. նա իր մեջ դրանք համատեղում է:

Երազում ե՞մ Ռոնալդուին ձեռք բերել «Մարսելի» համար: Կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Այո, երազում եմ նրան տեսնել այստեղ: Բայց դա ակումբի ապագա նախագահ Մուրադ Բուջելալի խնդիրն է», -Այրուդիի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն։