Պատրաստվում ենք փակել մեր կազմակերպությունները և դադարեցնել գործունեությունը. տուրիստական ընկերության տնօրեն


Պատրաստվում ենք փակել մեր կազմակերպությունները և դադարեցնել գործունեությունը. տուրիստական ընկերության տնօրեն
Հուլիս 12 22:54 2020

Պատրաստվում ենք փակել մեր կազմակերպությունները և դադարեցնել գործունեությունը, քանի որ այլևս չենք կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տուրիստական ընկերություններից մեկի ղեկավար Անուշ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ չաշխատելու հետևանքով՝ չունեն եկամուտ, բայց շարունակում են տարածքի վարձակալության համար վճարել, աշխատակիցների աշխատավարձը տալ ու մնացած հարկային վճարումները կատարել։

«Դիմեցինք վարկավորման համար, բայց մերժեցին, պատճառաբանելով, որ 24 մլն շրջանառություն պետք է ունենանք։ Այս պարագայում, երբ արտակարգ դրություն է, ինչպես կարող ենք այդքան շրջանառություն ունենալ, երբ ընդհանրապես չենք աշխատում։ Ներքին տուրիզմն էլ են ագելել, այսինքն՝ մենք ընդհանրապես առանց աշխատանք ենք մնացել։ Դիմել ենք կառավարությանը բայց դեռևս ոչ մի պատասխան չկա»,- ասաց Անուշ Առաքելյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։