Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները հետապնդվում են


Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները հետապնդվում են
Հուլիս 12 13:06 2020

Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները չէին հետապնդվում, բայց վերջերս, ինչպես ՌԴ մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունն, սկսել են պահանջներ ներկայացնել նրանց նկատմամբ, գրում է «За рулем» կայքը:

 

Կարելի է ենթադրել, որ սա պայմանավորված է նրանով, որ սահմանին ոչ միայն չի վճարվել տուրքը, այլև նման ավտոմեքենաները թույլ են տվել խախտումներ, որոնք արձանագրվել են ճանապարհներին տեղադրված տեսախցիկների միջոցով: Ի դեպ, 2019-ի նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր ՌԴ Ներքին գործերի նախարարությանը, տրանսպորտի նախարարությանը, արդարադատության նախարարությանը, Դաշնային մաքսային ծառայությանը և Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ին մշակել երթևեկության կանոնները անտեսող օտարերկրյա վարորդներին պատժելու համար փաթեթ։ Սակայն, ըստ երևույթին, կարգադրությունը չի իրականացվել, փոխարենը որոշվել է արգելք սահմանել։

 

ՌԴ օրենսդրության մեջ հստակ բացատրություն չկա, թե արդյոք օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների օգտագործումն օրինական է: Այդպիսի համարանիշներով մեքենաների վարորդները կարող են տուգանվել, օրինակ, 500 ռուբլով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.1 կետի համաձայն:

 

Սակայն այն հակասում է ՌԴ Կառավարության 12.08.1994 N 938 որոշմանը (լրացված է 26.04.2020)՝ «ՌԴ տարածքում ավտոտրանսպորտային միջոցների և ինքնագնաց տեխնիկայի այլ տեսակների պետական գրանցման մասին» որոշմանը:

 

Համաձայն դրա, ԵՏՄ երկրների մեքենաները կարող են ազատորեն տեղաշարժվել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Իսկ մաքսային օրենսդրության մեջ չկա արգելք՝ պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտային միջոցի շահագործումը իրականացնել ԵՏՄ տարածքում քաղաքացիների կողմից:



loading...