Փրկարարները 14-րդ օրն է՝ փնտրում են Ներքին Դվին համայնքի 66-ամյա բնակչին


Փրկարարները 14-րդ օրն է՝ փնտրում են Ներքին Դվին համայնքի 66-ամյա բնակչին
Հուլիս 12 12:23 2020

Փրկարարները Քաղցրաշեն գյուղի դաշտերում՝ «Չանգլիկ» կոչվող արոտավայրում դեռ փնտրում են հունիսի 28-ից կորած տղմաարդուն։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Հուլիսի 12-ին ժամը 05։52-ին ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ընդհանուր թվով 10 փրկարար ծառայող, մեկնել է Քաղցրաշեն գյուղի դաշտեր՝ «Չանգլիկ» կոչվող արոտավայր, հունիսի 28-ի ժամը 06։00-ի սահմաններում կորած ճանաչված Ներքին Դվին համայնքի բնակիչ Մարտիկ Վ.-ի (ծնված 1954թ․) որոնողական աշխատանքներ իրականացնելու։