«Ռուսաստանը կարող է վերադառնալ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումներին»․ ԱՀԿ


«Ռուսաստանը կարող է վերադառնալ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումներին»․ ԱՀԿ
Հուլիս 11 21:44 2020

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը չի բացառել, որ երկիրը նորից ստիպված կլինի ներմուծել կորոնավիրուսային վարակի զսպման միջոցներ։ «Եթե ֆիզիկական հեռավորությունը չպահպանվի, և դեպքերի թվերը սկսեն աճել, պարզապես այլ ճանապարհ չի լինի», - ասել է Վույինովիչը՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք վտանգ, որ Ռուսաստանում որոշ արգելքներ կվերադարձվեն, ինչպես է դա տեղի ունեցել մի շարք երկրներում:

Ըստ նրա՝ արգելքները վերադառնալու հավանականությունը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում չկա պատվաստանյութ կամ դեղամիջոց կորոնավիրուսի դեմ: «Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Ավելի լավ է՝ դա լինի հնարավորինս շուտ։ Չպետք է սպասենք, մինչև վիրուսն էլ ավելի տարածվի: Կրակը պետք է մարվի, քանի դեռ այն փոքր է», - ասել է Վուժնովիչը: