Հետաքրքիր պատմական փորձարկում երեխայի վրա, որը, սակայն, այսօր կրկնել խորհուրդ չի տրվում


Հետաքրքիր պատմական փորձարկում երեխայի վրա, որը, սակայն, այսօր կրկնել խորհուրդ չի տրվում
Հուլիս 11 21:04 2020

Փորձարկման օբյեկտ է դարձել 11 ամսական երեխան` Ջոնս Հոփկինսի համալսարանի կլինիկայի մանկական բաժանմունքի բուժքույերրից մեկի որդին: Նրա անունը փորձի արդյունքները ներառող արձանագրության մեջ նշված է որպես Ալբերտ Բ., որը հետագայում առավել տարածվեց որպես Փոքրիկ Ալբերտ: Փորձը սկսվեց նրանից, որ երեխային տրամադրեցին տարատեսակ առարկաներ՝ կենդանի սպիտակ առնետ, մի քանի դիմակ, բամբակյա մանվածք և այլն: Երեխան խստորեն հետաքրքրված էր այդ բոլոր առարկաներով, ձգտում էր դիպչել դրանց և վախ ի ցույց չէր դնում: Հենց դա էլ ցանկանում էին գիտնականները:

 

Այնուհետև գիտնականներ Ուոթսոնն ու Ռայներն անցան փորձի երկրորդ փուլին: Երեխայի դիմաց կրկին սպիտակ առնետ դրեցին, սակայն այն պահին, երբ փոքրիկը ձգվեց՝ առնետին դիպչելու, նրանցից մեկն աննկատ մուրճով հարվածեց պողպատին: Նախկինում արդեն իսկ պարզել էին, որ երեխան այդ հարվածի ձայնից վախենում է: Փոքրիկը վախեցած հետ քաշվեց, ապա հանգստացավ և կրկին փորձեց հասնել առնետին: Հարվածի ձայնը կրկին լսվեց: Երեխան դադարեց ձգտել առնետին հասնել, և երբ կենդանին ինքը մոտեցավ փոքրիկին, վերջինս սկսեց լաց լինել: Հաջորդող օրերին նա անդադար լալիս էր, երբ առնետը հայտնվում էր լաբորատորիայում:

Գիտնականները հինգ օր դադար տվեցին, ապա Ալբերտին կրկին լաբորատորիա տարան: Երեխան հաճույքով խաղում էր բոլոր խաղալիքներով, սակայն սպիտակ առնետին տեսնելիս հետ էր փախչում ու լալիս: Նույնքան նրան վախեցնում էր սպիտակ ճագարը, մի փոքր պակաս՝ շունը: Որոշակի վախ էին առաջացնում նաև մորթյա վերարկուները և սպիտակ նապաստակի դիմակները: Հետագայում Ուոթսոնն ու Ռայները որոշեցին նույն տեխնոլոգիայի կիրառմամբ վախը հանել երեխայի միջից: Նրանք սկսեցին ասոցացնել սպիտակ առնետին երեխայի սիրելի առարկայի՝ կոնֆետի հետ: Սակայն փոքրիկի ծնողները որոշեց դադարեցնել ամեն ինչ և վերցրին իր երեխային: Վերջինիս հետագա ճակատագիրն ու փորձի ռեալ արդյունքներն այդպես էլ անհայտ մնացին: