Գերմանիայի օդային տարածքում երկու ինքնաթիռ են բախվել միմյանց


Գերմանիայի օդային տարածքում երկու ինքնաթիռ են բախվել միմյանց
Հուլիս 11 20:40 2020

ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին հայտնում է, որ Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Դյուլմեն քաղաքի օդային տարածքում երկու թեթև ինքնաթիռներ են բախվել միմյանց։ 

Միջադեպի հետևանքով առնվազն երկու օդաչու է զոհվել:

Իրադարձության մասին ոստիկանությունը տեղեկություն է ստացել տեղի ժամանակով 13:45-ին (երևանյան 15:45): Օդաչուների մարմինները հայտնաբերվել են: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: