«Գուցե դժբախտությունը լավ դպրոց է, բայց երջանկությունն է այն համալսարանը, որ կրթում է մարդու հոգին». Ալեքսանդր Պուշկինի՝ սիրտը տակնուվրա անող 15 մտքերը


«Գուցե դժբախտությունը լավ դպրոց է, բայց երջանկությունն է այն համալսարանը, որ կրթում է մարդու հոգին». Ալեքսանդր Պուշկինի՝ սիրտը տակնուվրա անող 15 մտքերը
Հուլիս 11 20:38 2020

Ալեքսանդր Պուշկինը հանճարեղ գրող է, ում մտքերն ուղղակի չեն կարող անտարբեր թողնել։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 մտքերին, որոնք տակնուվրա կանեն սիրտն ու հոգին։ 

 

1. Թշվառ է այն մարդն, ում խիղճը մաքուր չէ: 

2. Խիղճը ճանկերով հրեշ է, որը քերում է սիրտը: 

3. Այն լավն, ինչ եղել է մի ժամանակ, նորից չի կրկնվի:

4. Բոլոր կանայք չքնաղ են, բայց նրանց ավելի է գեղեցկացնում տղամարդու սերը: 

5. Երիտասարդությունը ամենահզոր հրաշագործն է: 

6. Որքան քիչ ենք սիրում կանանց, այդքան շատ են նրանք սիրում մեզ, ու այդքան արագ ենք նրանց կործանում գայթակղության ցանցերով: 

7. Ծերության շեմին կյանքն այնքան գարշելի է դառնում: 

8. Ուրիշի բերանին կոճակ չես կարող կարել: 

9. Գուցե դժբախտությունը լավ դպրոց է, բայց երջանկությունն է այն համալսարանը, որ կրթում է մարդու հոգին։ 

10. Մի՛ թող ընթրիքին այն, ինչ կարող ես ուտել ճաշին: 

11. Նա, ով ապրել ու խորհել է, չի կարող հոգու խորքում մարդկանց չքննադատել: 

12. Նույնիսկ առանց ապացույցների չարախոսությունը թողնում է գրեթե հավերժական հետքեր։ 

13. Ընթերցանություն․ ահա լավագույն ուսումը: Մեծ մարդկանց մտքերին հետևելը ամենահետաքրքրական գիտությունն է։ 

14. Նախկիների հանդեպ անհարգալից վերաբերմունքը անբարոյականության առաջին հատկանիշն է։ 

15. Միտքը մեծ բան է: Էլ ի՞նչն է մարդու մեծությունը, եթե ոչ միտքը։