Մոմավառություն` Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված (ուղիղ)


Մոմավառություն` Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված (ուղիղ)
Հուլիս 11 20:10 2020

Կասկադ համալիրի վերին հատվածում այսօր` հուլիսի 11-ին, տեղի է ունենում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։

Նշենք, որ Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին ժամը 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

Հիշեցնենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, 57-ամյա Կարեն Վարդանյանը մահացել էր հուլիսի 10-ին` երկարատեւ հիվանդությունից հետո: