Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր


Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Հուլիս 11 19:22 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային ազգային կենտրոնի ստացած երեկվա ահազանգը Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին կեղծ էր։

 

Այսօր գրասենյակի անվտանգության բաժնից ստացանք տեղեկություն, որ համապատասխան մարմինների կատարած ստուգման աշխատանքների արդյուքնում ռումբ չի հայտնաբերվել։

 

Աջարաբեթը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կատարած աշխատանքի համար և հայտնում է իր պատրաստակամությունը հետագա համագործակցության մասին անհրաժեշտության դեպքում։

 

Նման կեղծ ահազանգները Adjarabet.am-ի համար խիստ անընդունելի են և ընկերությունը հետամուտ կլինի մեղավորների բացահայտման ու օրենքով հասանելի պատժին արժանացնելու գործում։