Տիգրանակերտում վերսկսվում են պեղումները


Տիգրանակերտում վերսկսվում են պեղումները
Հուլիս 11 00:50 2020

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է. «Չորրորդ օրն է՝ Տիգրանակերտում սկսվել են հնագիտական հետազոտությունները: Ինչպես ամեն տարի, սկզբի մեկ շաբաթը հատկացվում է նախկինում պեղված տարածքների մաքրմանը: Շուրջ երկու հեկտար զբաղեցնող ճարտարապետական կառույցներն ու մշակութային շերտերը մաքրվում են բուսականությունից, անասնական կեղտից, ընկած քարերը դրվում են իրենց տեղը, բարեկարգվում են միջհուշարձանային ճանապարհները:
    

Եվս երկու օր և Տիգրանակերտի երեք հիմնական պեղավայրերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատում, Անտիկ երկրորդ թաղամասում և Վաղքրիստոնեական հրապարակում կսկսվեն պեղումները:
    

Համավարակն իր խիստ պայմաններն է թելադրում նաև այստեղ` պարտադիր ջերմաչափում և գրանցում, ձեռքերի և գործիքների մանրէազերծում, դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում:
    

Մի խոսքով` հնագիտություն համավարակի պայմաններում»:



loading...