Գետահովիտ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ ընկել ջրատարը


Գետահովիտ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ ընկել ջրատարը
Հուլիս 9 12:58 2020

Գետահովիտ գյուղում հուլիսի 9-ին՝ ժամը 04:11-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի ջրատարը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրատարից դուրս են բերել «Mitsubishi Galant» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Մ․):