Կառավարությունը քննարկեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի փոփոխությունները


Կառավարությունը քննարկեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի փոփոխությունները
Հուլիս 9 12:18 2020

Կառավարությունը քննարկեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ «Առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված, բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնում են Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին՝ բացառությամբ ՊՆ զինվորական հոսպիտալների՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալով ու լիազորությունների շրջանակով»,- ասաց նախարար Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։