Հրշեջ-փրկարարները մարել են 76 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներ


Հրշեջ-փրկարարները մարել են 76 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներ
Հուլիս 9 10:14 2020

Հուլիսի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3100 քմ, 3000 քմ, 2000 քմ, 700 քմ, 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 1 հա, 4000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 600 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Հակո գյուղում՝ մոտ 10 հա,

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում՝ մոտ 1000 քմ, Բարձրաշեն գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ մոտ 200 քմ, 2000 քմ, Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, Մուսալեռ գյուղում՝ մոտ 5000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 3 հա,

Սյունիքի մարզի Որոտան գյուղում՝ 30 հա, Սզնակ գյուղում՝ մոտ 4 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 700 քմ,

Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ մոտ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:



loading...