Այն, ինչում մեղադրում են Ազարյանին բացարձակ կարգապահական խախտման տարրեր չի պարունակում, բայց իշխանությունները գիտեք, թե ինչպիսի ճնշումներ են գործադրում. Ռուբեն Սահակյան


Այն, ինչում մեղադրում են Ազարյանին բացարձակ կարգապահական խախտման տարրեր չի պարունակում, բայց իշխանությունները գիտեք, թե ինչպիսի ճնշումներ են գործադրում. Ռուբեն Սահակյան
Հուլիս 8 23:55 2020

Ամենավատ տարբերակի մտավախությունը չունեմ, թեև ոչինչ չեմ բացառում:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ բարձրագույն դատական խորհրդում մեկնարկած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությանը։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։

Ինչ վերաբերում է նիստի ժամանակ Ազարյանի կողմից ՀՔԾ քննիչի հասցեին արած հայտարարությունը, թե հույս ունի, որ նա չի իջնի իր պետի մակարդակին, Ռուբեն Սահակյանն ասաց, որ այդտեղ էթիկայի խախտում չի տեսնում: «Այն, ինչի մեջ իրեն մեղադրում են բացարձակ կարգապահական խախտման տարրեր չի պարունակում, բայց այսօրվա իշխանությունները գիտեք, թե ինչպիսի ճնշումներ են գործադրում դատական համակարգի վրա, իսկ Բարձրագույն դատական խորհրդի կեսը դատական համակարգի անդամներից է կազմված, մյուս կեսը անվերապահորեն կկատարի գործող իշխանության ցանկությունը»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։