ԱՄԷ-ն COVID-19 թեստավորում կանի բնակչության 20 տոկոսի շրջանում


ԱՄԷ-ն COVID-19 թեստավորում կանի բնակչության 20 տոկոսի շրջանում
Հուլիս 8 00:09 2020

Արաբական Միացյալ Էմիրությունները պլանավորում են երկու միլիոն մարդու կամ բնակչության մոտ 20-ի թեստավորում անցկացնել մոտակա երկու ամսվա ընթացքում, երբ սահմանափակումները վերացնելուց հետո վարակման աստիճանը կրկին բարձրանա, հայտնում է Reuters-ը:

«Չնայած, որ վերջին մի քանի օրվա ընթացքում դեպքերի թվի փոքր աճ է նկատվել, այն հիշեցնում է մեզ, որ մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք եւ ձգտենք պահպանել առողջապահության կանոնները»,- հայտարարել է կառավարության խոսնակ Ամնա ալ-Շամսին:

«Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահական մարմինները շարունակում են զարգացնել Covid-19-ի թեստավորման հնարավորությունները, եւ առաջիկա երկու ամսվա ընթացքում եւս 2 միլիոն թեստ կանցկացվի ամբողջ երկրում»,- ասել է նա:

Երկուշաբթի օրը ԱՄԷ-ն գրանցել էր վարակման 528 նոր դեպք, ինչի արդյունքում դրանց ընդհանուր թիվը հասել է 52.068-ի, մահացել է 324 մարդ: Վարակման օրական մակարդակը մայիսի վերջին 900-ից իջել է միջինում մինչեւ 300-400 դեպք, սակայն հանգստյան օրերին կրկին բարձրացել էր 700-ի: 



loading...