«Հայկական կողմը երկու տարի փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը»․ Ալիև


«Հայկական կողմը երկու տարի փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը»․ Ալիև
Հուլիս 7 16:35 2020

Արդեն երկու տարի է, ինչ հայկական կողմը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը և հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Նա դժգոհել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «պատշաճ չեն արձագանքում Հայաստանի գործողություններին ու չեն տալիս համապատասխան գնահատական» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ:



loading...