Մեկ օրում 60 հանցագործություն. Անձի առեւանգումը, սեքսուալ գործողության հարկադրում, մարդու թրաֆիքինգ


Մեկ օրում 60 հանցագործություն. Անձի առեւանգումը, սեքսուալ գործողության հարկադրում, մարդու թրաֆիքինգ
Հուլիս 7 15:26 2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առեւանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման՝ 1-ական դեպք։>Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության եւ դրամանենգության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



loading...