Ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա քաղաքացին մահացել է


Ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա քաղաքացին մահացել է
Հուլիս 7 14:11 2020

Հուլիսի 5-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 22-ամյա վարորդը եւ 27-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հուլիսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Կարեն Ներսիսյանը ժամը 02.30-ին մահացել է:



loading...