Սիրահար զույգը վիճաբանության շնորհիվ վիճակախաղում շահել է տասնյակ հազարավոր դոլարներ


Սիրահար զույգը վիճաբանության շնորհիվ վիճակախաղում շահել է տասնյակ հազարավոր դոլարներ
Հուլիս 7 00:16 2020

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքում սիրահարված զույգը վիճաբանության շնորհիվ վիճակախաղում շահել է տասնյակ հազարավոր դոլարներ: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

 

 

Շյաննա Քրիլը և իր զուգընկեր Ջոշուան վիճել են և հանդարտվելու համար որոշել են գնալ մեքենայով զբոսանքի: Ճանապարհին զույգը կանգ է առել բենզալցակայանում: Շյաննան Ջոշուային խնդրել է այդ ընթացքում գնել հյութ և վիճակախաղի մի քանի տոմս:

 

Զույգն անյուհետև շարունակել է ճանապարհը: Շյաննան այդ ընթացքում ստուգել է վիճակախաղի տոմսը և նկատել է, որ դրանցից մեկով շահել է 177,8 հազար դոլար:

 

«Մենք միանգամից փոխեցինք մեր ճանապարհը»,- ասել է կինը:

 

Զույգը կռվի մասին մոռանալով միանգամից գնացել է շահումի հետևից: Շյաննան և Ջոշուան դեռևս չեն հայտնել, թե ինչի վրա են ծախսելու շահումը: