Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բարեկամ ռուս ժողովրդին`Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ.Գագիկ Ծառուկյան


Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բարեկամ ռուս ժողովրդին`Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ.Գագիկ Ծառուկյան
Հուլիս 4 12:20 2020

Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում:

Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում, խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

 

Աստված պահապան մեզ բոլորիս...



loading...