Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով


Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով
Հուլիս 4 00:03 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 3-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 9220, մահացության ցուցանիշը՝ 158:  

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 9220

2. Ռուսաստան – 4577

3. Իրան - 2803

4. Թուրքիա – 2412

5. Ադրբեջան – 1900

6. Վրաստան – 236

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 158

2. Իրան – 134

3. Ռուսաստան – 68

4. Թուրքիա – 61

5. Ադրբեջան – 23  

6. Վրաստան – 4

Նշենք, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանն աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 320-ի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 469 է: