Նրանք դրանով ցույց են տվել, թե ով է այնտեղ աշխատում․ Պուտինը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան վրա փակցված ԼԳԲՏ դրոշի մասին


Նրանք դրանով ցույց են տվել, թե ով է այնտեղ աշխատում․ Պուտինը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան վրա փակցված ԼԳԲՏ դրոշի մասին
Հուլիս 3 23:37 2020

Eadaily.com-ը գրում է, որ Վլադիմիր Պուտինը ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ տեսակոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքի ճակատին ԼԳԲՏ համայնքի դրոշի փակցմանը։

«Ռուսաստանում չի եղել, չկա և չի լինի ռասսայական պատկանելության, սեռական կողմնորոշման, ազգության, կրոնական ուղղվածության հիման վրա իրավունքների սահմանափակում»,-ընդգծել է ՌԴ նախագահը:

«Նրանք դրանով ցույց են տալիս, թե ով է աշխատում ԱՄՆ դեսպանատանը»,- հավելել է նա։

ՌԴ նախագահըը նաև հիշեցրել է, որ ՌԴ-ում արգելվում է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը։

«Թող մարդը մեծանա, չափահաս դառնա և ինքն էլ որոշի իր ճակատագիրը»,-պարզաբանել է Պուտինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ճակատին ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշն է տեղադրվել: Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ դա տեղի է ունեցել ծիածանագույն դրոշի օրվա առթիվ: