Լույս աշխարհ է եկել դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկը (լուսանկար)


Լույս աշխարհ է եկել դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկը (լուսանկար)
Հուլիս 3 16:53 2020

Լույս աշխարհ է եկել հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի որդին: Այս մասին Ավետիսյանը հայտնել է Ինստագրամի իր միկրոբլոգում արված հրապարակմամբ:

«Բարի գալուստ այս հրաշալի աշխարհ, իմ փոքրիկ հերոս: 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին իսկ վայրկյանից»,- լուսանկարին կից գրել է դիմահարդարը: 

Գոհարը հրապարակմանը կից նաև կատակել է, որ սա լավագույն նվերն է իր ծննդյան տարեդարձին, չնայած որ այն հաջորդ օրն է: