Շվեյցարիա այցելող հայաստանցիները պարտադիր կմեկուսացվեն


Շվեյցարիա այցելող հայաստանցիները պարտադիր կմեկուսացվեն
Հուլիս 3 12:20 2020

 Հայաստանցիների, ադրբեջանցիների և ռուսաստանցիների համար Շվեյցարիա այցելելու դեպքում տասնօրյա կարանտինը պարտադիր է։

 

Շվեյցարիան հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները վտանգավոր են կորոնավիրուսի տարածման առումով։ Այս մասին հայտնում է The Local կայքը։

 

Ցանկում 30 երկիր կա, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, ԱՄՆ-ն ու Իսրայելը։

 

Սա վերաբերում է միայն նրանց, որոնք կեցության թույլտվություն ունեն Շվեյցարիայում․ երկրի սահմանը շարունակում է բաց մնալ միայն ԵՄ, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար։

 

Հուլիսի 20-ից Շվեյցիարիան սահմանը կբացի նաև Վրաստանի քաղաքացիների համար։

 

Երկրում հուլիսի սկզբի դրությամբ հայտնաբերվել է մոտ 32,000 վարակված, որոնցից 1700-ը մահացել են, 27,000-ը՝ առողջացել։