Կարանտինային հյուրանոցում սեքսը Մելբուրնում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառ կարող էր դառնալ


Կարանտինային հյուրանոցում սեքսը Մելբուրնում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառ կարող էր դառնալ
Հուլիս 3 01:00 2020

Ավստրալացի պաշտոնական անձինք հետաքննություն են սկսել Վիկտորիա նահանգում կորոնավիրուսի նոր հնարավոր բռնկման հետ կապված պնդումների հիման վրա: Նշվում է, որ հյուրանոցի աշխատակիցները խախտել են կանոններն ու սեքսով զբաղվել կարանտինի մեջ գտնվող մարդկանց հետ, հաղորդում է CNN-ը:

Նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը հայտնել է, որ կառավարությունը 3 մլն դոլար կհատկացնի հետաքննության աջակցության համար:

Ավստրալիա ժամանող յուրաքանչյուր անձ պետք է 14-օրյա պարտադիր կարանտին անցնի:

ABC ազգային հեռուստաալիքի տվյալներով՝ վարակման 31 դեպք կապված է Մելբուրնում Stabford Plaza հյուրանոցի հետ, այլ վարակումներ կապված են Rydges on Swanston հյուրանոցի հետ: 

«Դա անընդունելի է, մենք պետք է հստակ իմանանք՝ ինչ է տեղի ունեցել»,-ասել է նա:

Վիկտորիա նահանգում ակտիվ դեպքերի թիվը հասել է 370-ի:

Էնդրյուսը հավելել է, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Մելբուրը զբոսաշրջիկների չի ընդունի:  



loading...