Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով


Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով
Հուլիս 2 20:17 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 2-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 8996, մահացության ցուցանիշը՝ 155:  

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 8996

2. Ռուսաստան – 4531

3. Իրան - 2772

4. Թուրքիա – 2398

5. Ադրբեջան – 1842

6. Վրաստան – 235

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 155

2. Իրան – 132

3. Ռուսաստան – 66

4. Թուրքիա – 61

5. Ադրբեջան – 22  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 658 է, մահվան դեպքերինը՝ 612:

Մեկ օրում առողջացածների թիվը 473 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 036, փաստացի բուժվողներինը՝  11 010 (մեկ օրում ավելացել է 110-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանն աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը: