Հայտնի մարդիկ, որոնց մահանալուց հետո առևանգվել են նրանց աճյունները


Հայտնի մարդիկ, որոնց մահանալուց հետո առևանգվել են նրանց աճյունները
Հուլիս 2 20:42 2020

Երբեմն գողերը համարձակվում են գողանալ գերեզմանի մեջ եղածը։ Այս արարքը կարող է բազում պատճառներ ունենալ. երբեմն երկրպագուները չեն դադարում իրենց կուռքերին հետևել անգամ նրանց մահանալուց հետո, ոմանք էլ փորձում են գումար վաստակել հայտնիների աճյունները վաճառելով։

Սուրբ Մարկ

Պատմության ընթացքում ամենաշատը առևանգել են սրբերի աճյունները։ Այդպես է եղել նաև Վենետիկի հետ, որի հովանավորը սուրբ Մարկ Եվանգելիստն է, որի խորհրդանիշը, ինչպես նաև քաղաքի խորհրդանիշը առյուծն է։ Այսօր սրբի մնացորդները պահպանվում են Սուրբ Մարկի տաճարում։ Սակայն քաղաքում Մարկը երբեք չի եղել։ Վենետիկը հիմնադրվել է նրա մահից որոշ ժամանակ անց։

Առասպելի համաձայն, երբ Մարկը Աքվիլից վերադառնում էր Ռավեննա, նրա նավը կանգ է առնում մի կղզու մոտ, որտեղ սրբին է այցելում մի հրեշտակ և ասում, որ հենց այդտեղ է Մարկը գտնելու իր վերջին հանգրվանը։ Կանխատեսումը իրականանում է, երբ վենետիկցի առևտրականներ Բուոնոն և Ռուստիկոն նրա աճյունը գաղտնի կերպով հանում են Ալեքսանդրիայից։ Նրանք Մարկի մարմինը թաքցրել էին խոզապուխտով լի տարաների մեջ, որպեսզի մահմեդականները չկարողանան մոտենալ նրան։ Այս առասպելական գողության պատմությունն այսօր հավերժացված է տաճարի ֆրեսկոներում։

 

Դանթե Ալիգիերի

Դանթեն իր կենդանության օրոք ճանաչվել է որպես հերետիկոս և վտարվել Ֆլորենցիայից, այդ պատճառով մահանալուց հետո հուղարկավորվել է Ռավեննայի եկեղեցիներից մեկում։ Ինչպես և հանճարների մեծ մասի դեպքում, Դանթեին սկսեցին ընդունել նրա մահանալուց հետո։ Այդ ժամանակ որոշում ընդունվեց Դանթեին հանդիսավոր կերպով հուղարկավորել իր հայրենի հողում։ Սակայն երբ բացեցին Դանթեի շիրիմը, նրան այնտեղ չհայտնաբերեցին։

Վարկածներից մեկի համաձայն՝ Դանթեի մնացորդները նախօրոք պահվել էին ֆրանցիսկյան հոգևորականների կողմից, որոնք փորձում էին պաշտպանել բանաստեղծի մարմինը Հռոմի պապից, ով երազում էր այրված տեսնել հերետիկոսին։

Բարեբախտաբար, Դանթեի աճյունը հայտնաբերվեց։ Դա տեղի ունեցավ պատահաբար, Սան-Ֆրանչեսկոյի տաճարը վերակագնելու ժամանակ, որտեղ էլ ի սկզբանե հուղարկավորվել էր բանաստեղծը։ Տաճարի պատի մեջ գրությամբ արկղ է հայտնաբերվել, որից պարզ է դարձել, որ Դանթեին այդտեղ է հուղարկավորել Անտոնիո Սանտին 1677 թվականին։

 

Չարլի Չապլին

1978 թվականին երկու չարագործներ որոշեցին, որ կարող են գումար աշխատել, եթե առևանգեն Չարլի Չապլինի մնացորդները։ Եվ մարտի 1-ին նրանք կարողացան գողանալ նրա մնացորդները, որը հուղարկավորված էր շեյցարական Կորսե-սյուր-Վեվեյ գյուղում։ Չարագործներն այրուց պահանջեցին 650 հազար դոլար, որն այն ժամանակի համար ահռելի գումար էր։

Այրին, բնականաբար, այդքան գումար չուներ, այդ պատճառով նա հրաժարվում է վճարել՝ հայտարարելով, որ Չարլին դա ծիծաղելի կհամարեր։ Կինը միաժամանակ դիմում է նաև ոստիկանություն։ Գողերին բավականին շուտ են հայտնաբերում։ Գողերը Բուլղարիայի և Լեհաստանի քաղաքացիներ էին։ Նրանք խոստովանեցին, որ Չարլի Չապլինի մնացորդները թաքցրել են գերեզմանատնից 15 կմ հեռավորության վրա։ Կարճ ժամանակահատվածում այն վերադրաձրին իր նախկինը տեղը,  և որպեսզի հետագայում ոչ ոք այլևս չառևանգի այն, գերեզմանը «թաքցրին» հաստ բետոնի շերտի տակ։

 

Կուրտ Քոբեյն

2008 թվականին դերասանուհի և երգչուհի Քորթնի Լավի բնակարանում գողություն է տեղի ունենում։ Բացի թանկարժեք իրերից՝ գողերը տանում են նաև նրա ամուսնու՝ Կուրտ Քոբեյնի մնացորդները։ Հուսալքված դերասանուհին հեռուստատեսությամբ հայտարարություն է տարածում. «Այն միակ բանն է, որ մնացել է իմ ամուսնուց։ Այդ մնացորդները ես ինձ հետ տարել եմ ամենուր, որպեսզի միշտ զգամ նրա ներկայությունը։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ ես նրան երկրորդ անգամ եմ կորցրել»։

 

Քոբեյնի մնացորդները հայտնաբերվեցին մի քանի ամիս անց գերմանացի նկարչուհի Նատալի Շտելմախի մոտ, որը հայտարարեց, որ այն գնել է, որպեսզի ծխի իր ցուցադրության փակման ժամանակ և ազատի երաժշտի հոգին «տեղեկատվական կրկեսից»։