Մեկ օրում 82 հանցագործություն. Անձի առեւանգումը, յուրացում, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն


Մեկ օրում 82 հանցագործություն. Անձի առեւանգումը, յուրացում, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն
Հուլիս 2 16:46 2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ընտանեկան բռնության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, անձի առեւանգման, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի ու ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, կաշառք տալու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, թմրանյութի իրացման եւ ծեծի՝ 1-ական դեպք։