Նախապաշարմունքներ. 10 բան, որոնք երջանկություն են բերում


Նախապաշարմունքներ. 10 բան, որոնք երջանկություն են բերում
Հուլիս 1 21:00 2020

Ասում են, թե տան երջանկությունը կախված է ոչ միայն տանտիրոջ դրական տրամադրվածությունից: Բաներ կան, որոնք հաջողություն ու բարեկեցություն են բերում տուն:

 

Դրանք են`

  1. Պայտ

Համաձայն ժողովրդական հավատալիքի` այն հաջողություն ու առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ է պետք: Այն կմատնանշի դեպի ձեր տուն ընկած ճանապարհը: Պայտը ճիշտ տեղում տեղակայելը շատ կարևոր է: Տեղի հաջող ընտրության դեպքում տանը կտիրեն երջանկությունն ու հարստությունը, իսկ վշտերն ու հիվանդությունները կշրջանցեն ձեզ: Այս պահպանիչ իրն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պայտը ծանոթացնել ողջ տանը, նրան ցույց տալ սենյակների դասավորվածությունն ու տեղն ու խնդրել նրան պաշտպանության ու բարեկեցության մասին: Չմոռանաք պայտին պատմել, թե որքան է նա օգնում ձեզ:

  1. Սխտոր

Տանն անհամաձայնության ու վեճերի առավել հավանական պատճառն անմաքուր ուժն է: Շատերն են բախվել այն բանի հետ, որ տնային գործերը չեն ստացվում. Կամ սպասքն է ձեռքից սահում ու ընկնում գետնին, կամ վեճեր են լինում, կամ էլ տրամադրությունն է ընկնում: Անմաքուր ուժին զսպելու համար, համաձայն հավատալիքների, օգտագործվում է սխտորը: Նրա ավելացումով կարելի է շատ ուժեղ պահպանիչ սարքել, որը տունը կպաշտպանի բացասական էներգիայից: Տան ընդհանուր մաքրման համար սխտորը պետք է կախել մի մեկուսի տեղում` առաստաղի տակ` խնդրելով չար աչքից ու անմաքուր ուժից պաշտպանություն:

Սննդի մեջ սխտորի կիրառությունը բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը ու այն մաքրում չարակամների բացասական ազդեցությունից:

  1. Մեղր

Նրանց համար, ովքեր ուզում են, որ տանն առատություն տիրի, պետք է մեղր պահուստավորել: Մեղրը հիանալի գրավող միջոց է ձեզ դուր եկած մարդու համար: Նրան այս քաղցրեղենով հյուրասիրելով` տանտիրուհին իրեն ներկայացնում է՝ որպես սրտաբաց մարդ, իսկ հյուրն այդ տունը հիշում է՝ որպես տաքուկ ու հյուրընկալ մի անկյուն: Ինչպես ժողովուրդն է ասում, եթե տանը մեղր կա, կա նաև լիություն: Թարմ քամված մեղրը լցնում են գեղեցիկ, նախշավոր ափսեի մեջ` խնդրելով, որ տան պահպանիչը պաշտպանի տունը չարից, անհաջողությունից, ու տուն բերի երջանկություն ու բարեկեցություն: Եվ թող տունը մեղրի պես քաղցր լինի:

  1. Խնձոր

Ըստ հավատալիքների` տանը խնձորներ ունենալը նշանակում է՝ տանն ամեն ինչ լիուլի ունենալ: Իրենց թարմությամբ նրանք ձեզ համար լավ տրամադրություն կապահովեն ու թույլ չեն տա տխրել: Դրական էներգետիկան, որով նրանք լցվում են ողջ ամառ, ներս կմտնի տուն, ու այն կմաքրի բոլոր էներգետիկ մակարդակներում: Հավասար, առողջ, առանց որդերի խնձորը դրեք գեղեցիկ ափսեի մեջ, պոչից մետաքսյա ժապավեն կապեք ու ասեք, որ այդպես հանգույցը կապելով` երջանկությունը տուն եք հրավիրում: Խնձորը դրեք խոհանոցում, ու կարգուկանոնն ու բավարարությունը կպահպանեք:

  1. Սրբապատկեր

Բոլոր ժամանակներում հավատացյալների համար սրբապատկերները հզոր պաշտպանիչներ են եղել ու օգնականներ: Նրանցից խորհուրդ ու պաշտպանություն են հայցում, աղերսում առողջության համար: Սրբապատկերներն ունակ են ցանկացած չար ուժ վանել, որը սպառնում է ձեր տանը: Տանը սրբապատկերները պետք է խելացի կերպով տեղակայել: Նրանց նկատմամբ հարգալից ու խնամատար վերաբերմունքը, անկասկած, տանը բոլոր ապրողների համար խաղաղություն ու հոգու հանգստություն կբերի ու կմաքրի նրա էներգետիկան:

  1. Քորոց

Չար աչքից պաշտպանվելու ամենատարածված միջոցը քորոցն է: Տանը երջանկություն ոչ միայն ունեցվածքն է բերում, այլև նրա բնակիչների առողջությունը: Վատ մտքերը հաճախ անկոչ հյուրի պես տուն են մտնում, ու երբեմն շատ դժվար է լինում դրանցից ազատվելը: Քորոցի` որպես պաշտպանիչ իրի ակտիվացման համար պետք է այն տաքացնել կրակի վրա, լվանալ հոսող ջրի տակ ու գիշերը վրան ցանել աղ ու պղպեղի խառնուրդ ու թողնել, որ այդպես մնա: Առավոտյան պետք է քորոցին խնդրել պաշտպանել անմաքուր մտադրություններից, ու այն ամրացնել մուտքի դռան վերևում այնպես, որ չերևա:

  1. Զանգակ

Զանգակի մեղեդային ձայնն ունակ է վերադարձնել տան տրամադրությունը, վանել ողջ չարիքը ու հակադարձել չար ուժերի սողոսկմանը: Ժողովրդի մեջ համարվում էր, որ ավելի ճիշտ է ընտրել երկաթյա կամ արծաթյա զանգակ: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն: Պաշտպանիչ զանգակն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այն կախել այն տեղում, ուր այն հաճախ կզնգա: Լսեք նրա ձայնը: Եթե մեղեդին փոխվի, դառնա ոչ զնգուն կամ առհասարակ լռի, ուրեմն ժամանակն է այն փոխել, քանզի դա նշանակում է, որ զանգակն իր մեջ շատ բացասական էներգիա է կուտակել:

  1. Օճառ

Առողջության ու մաքրության խորհրդանիշը սովորական օճառի կտորն է: Նրա հետ շատ հավատալիքներ են կապված, թեպետ քչերը գիտեն այդ մասին: Սեփական լոգարանը մաքրության ու մաքուր էներգետիկայի տաճար դարձնել կօգնի գեղեցիկ տուփի մեջ դրված, ժապավենով կապված օճառի չոր կտորը: Պաշտպանիչ օճառն ակտիվացնելու համար պետք է սպիտակ մոմը վառել, վերցնել առանց քիմիական հավելումների 2 կտոր օճառ, դրանցով լվանալ ձեռքերը մինչև արմունկները ու ասել` ինչպես փրփուրով ջուրն է մաքրում կեղտը, այնպես էլ օճառն է պաշտպանում տունը հիվանդություններից, բացասական էներգետիկայից, վեճերից: Օճառի մի կտորը դրեք լոգարանում, իսկ մյուսը` զուգարանում:

  1. Մոմեր

Մոմերը հզոր պաշտպանիչներ են, որոնք դեպի տուն են ներգրավում բարեկեցություն բոլոր ոլորտներում: Ոչ մի տուն չի կարող հաջողել առանց մոմի` լույսի ու իմաստնության խորհրդանիշի: Ամենից լավ այս գործառնությունն իրականացնում են եկեղեցական մոմերը: Միայնության մեջ մնալով` վառեք մոմը ու պտտվեք ողջ տնով մեկ` բաց չթողնելով ոչ մի անկյուն: Կատարեք տան մաքրման արարողություն, տանն ու հոգիներում պաշտպանություն ու լույս խնդրեք: Մոմի մնացուկը դրեք սրբապատկերի առաջ կամ տան արևելյան կողմում մի տեղ գտեք, ուր այն կարող եք դնել:

  1. Հայելի

Ամենից լավ որպես պաշտպանիչ միջոց աշխատում է փայտյա շրջանակի մեջ դրված կլոր հայելին: Տանը, ուր տիրում են խաղաղությունն ու փոխհասկացվածությունը, այն իր մեջ է ներծծում դրական էներգետիկան ու այն վերադարձնում տանը: Պաշտպանիչ հայելուն վատ տրամադրությամբ մի մոտեցեք: Նրա մոտ մի վիճեք ու վատ բառեր մի օգտագործեք:

Լավ կլինի, որ հայելու պաշտպանողական ֆունկցիան կինն ակտիվացնի: Մաքուր կտորը թրջեք սիրելի օծանելիքով ու հայելու մակերեսը մաքրեք շուրջանակի շարժումներով: Գիշերը հայելու առաջ դրեք գեղեցիկ խորը ափսե: Այն լցրեք խորհրդանշական առարկաներով` դրամ, որ հարոստություն լինի, սանր` գեղեցկության համար, ընտանեկան լուսանկար` բարեկեցության համար: Եվ պաշտպանություն խնդրեք նրանից: